27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօրվանից   ստորագրահավաք է սկսել՝ ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Ստորագրահավաքի նպատակը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելն է:

«Վերջին մի քանի օրերին Գասպարիի կալանավորումը հասարակության օրակարգի մի մասն է կազմում: Խոսքը մարդու մասին է, ով առողջական խնդիրներ ունի: Ես այսօրվանից սկսելու եմ ստորագրահավաք, որն ուղղելու եմ Վերաքննիչ դատարանին` Գասպարիի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելով»,- ԱԺ-ում նիստի ընթացքում նշեց Էլինար Վարդանյանը` պատգամավորներին հորդորելով միանալ այս  նախաձեռնությանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ Արդարադատության նախարարն արդեն հայտնել է, որ Գասպարին առողջական խնդիրներ չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ