27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

40-ամյա տղամարդը՝ ընտանիքի «բարեկամի» դիմակով, բռնաբարել է 6 տարեկան աղջկան.Ժամանակ

Հանցագործությունների վերաբերյալ ամեն օր տրվող ակտիվ լրատվությանն  ի պատասխան՝ երբեմն ասում են, թե նախկինում նման հանցանքներ չէին գործվում, մարդիկ ավելի օրինահարգ ու զուսպ էին:

Սակայն իրականությունն այն է, որ նախկինում պարզապես լրատվությունն ավելի սուղ էր, կատարվող հանցագործությունների մասին միշտ չէ, որ հաղորդվում էր, համացանցային ակտիվ քննարկումները չկային, ու կարող էր թվալ, թե հանցավոր արարքների թիվը էականորեն պակաս է եղել, քան այժմ է:

Ամենաթեթև հանցագործություններից մինչև ամենաստոր ու քստմնելի արարքներ՝ մարդկային էությունը փոթորկող մութ կրքերը հենց հանցավոր արարքների տեսքով պոռթկացել են բոլոր ժամանակներում:

Հանցավորները կանգնել են իրենց ժամանակի դատարանի առաջ, դատվել են իրենց ժամանակի օրենքներով:

Հետադարձ հայացքը անցյալում կատարված հանցագործություններին ու դրանց կատարման համար մեղավոր ճանաչվածներին դատապարտող դատավճիռներին՝ սա ոչ թե կրքեր բորբոքելու նպատակով է արվում, այլ՝ անցյալի մութ էջերը վերհանելու և անցյալի իդեալականացման սնանկությունը ի ցույց հանելու նկատառումներով…

Ներկայացվող գործով բոլոր անունները փոխված են:

1991 թվականի հուլիսյան շոգ մի օր 40-ամյա Հուսիկը կատարել էր ամենաքստմնելի արարքներից մեկը՝ նա բռնաբարել էր 6 տարեկան մի աղջնակի՝ հենց երեխայի տանը:

Հուսիկը երեխայի ընտանիք էր մտնում-ելնում՝ որպես «ընտանիքի բարեկամ»: Երեխայի մոր՝ Հայկուշի ծանոթն էր:

Հայկուշն առանց ամուսնու էր մեծացնում դստերը: Հուսիկն էլ, իբր՝ սրտացավ «բարեկամ»՝ գնում-գալիս էր, երբեմն մթերք էր գնում, կոնֆետ, նստում-նայում էր խաղացող աղջնակին, ու երեխայի մայրը չէր նկատում քառասնամյա տղամարդու հայացքի իմաստը…

Հայկուշն աշխատում էր սրճարանում, ապրում էր աշխատավայրից ոչ հեռու, երեխան հաճախ էր վազում մոր աշխատավայր, այնտեղից էլ՝ տուն:

Հուսիկը մի անգամ արդեն դատվել էր՝ հինգ տարով ազատազրկված էր եղել: Նա կին, երեխա ուներ:

Դեպքի օրը  ուրիշ շատ օրերի նման Հուսիկը գնացել է Հայկուշի աշխատավայր: Հայկուշը սրճարանի խոհանոցում աշխատում էր, նրա աղջնակը խաղում էր սրճարանի մոտ, իսկ Հուսիկը սրճարանի բացօթյա սեղանի մոտ նստած՝ գարեջուր էր խմում:

Հետո Հայկուշը երեխային իրենց տուն է ուղարկել՝ պղպեղ բերելու. սրճարանում պղպեղը վերջացել էր, Հայկուշն էլ եփվող կերակրի մեջ անպայման ուզում էր պղպեղ գցել:

Հուսիկը, դեպի տուն գնացող երեխայի հետևից նայելով, հանկարծ «հիշել է», որ Հայկուշենց դռան մոտ է թողել իրենց տան համար կատարած գնումներով պայուսակը: Պատճառաբանել է, թե գնում է պայուսակը վերցնելու: Ու քայլել է երեխայի հետևից:

Շենքի մոտ հասել է աղջնակին, նրա ձեռքը բռնած՝ բարձրացել է իններորդ հարկ:

Երեխային տարօրինակ չի թվացել, որ Հուսիկ «ձյաձյան» բարձրանում է իրենց տուն՝ չէ՞ որ Հուսիկը հաճախ էր լինում  նրանց տանը…

Բնակարան մտնելով՝ Հուսիկը խնամքով փակել է դուռը, ճաշասենյակում մոտեցել է աղջնակին, նրան նստեցրել է բազմոցին, հետո սկսել է շոյել ու հանել շորիկը…

Երեխայի բռնաբարությունից հետո Հուսիկը նրան տեղափոխել է բազկաթոռին, նստել է կողքին ու սպառնացել է, որ ոչ մեկին չպատմի, թե ինչ է եղել: Նա մատը տարել-բերել է երեխայի կոկորդին ու սպառնացել է. «Եթե պատմես, վիզդ կկտրեմ…»:

Երեխան կծկվել-մնացել է բազմաթոռին, իսկ Հուսիկը մեկնվել է բազմոցին ու… քուն է մտել…

Հայկուշը, տեսնելով, որ երեխան ուշանում է, գործը թողել ու տուն է շտապել: Վախով ներս է մտել, բայց տեսել է, որ տանը «խաղաղություն է»՝ երեխան քնած է բազկաթոռին, Հուսիկը՝ բազմոցին:

Հայկուշը վատ բան չի մտածել, մայրական սիրտը վատ նախազգացում չի ունեցել, նա ուշադիր չի էլ նայել երեխային:

Տանից պղպեղ է վերցրել ու Հուսիկի հետ դուրս է եկել: Հուսիկը նրան ասել է, թե ինչ-որ մեկը դռան մոտ թողած իր պայուսակը գողացել է, ինքը եկել-տեսել է՝ պայուսակը չկա…

Հայկուշը դստերը թողել է քնած, նորից գնացել է գործի, իսկ Հուսիկը գնացել է տուն՝ իր ընտանիքի գիրկը…

Երբ Հայկուշը գործը վերջացրել ու տուն է եկել, նոր միայն նկատել է, որ երեխայի հետ ինչ-որ բան է կատարվել: Երեխան մորը պատմել է ամեն բան…

Հայկուշը հաջորդ օրը երեխային տարել է բժշկի: Հաստատվել է, որ երեխային բռնաբարել են…

Հայկուշը դիմել է ներքին գործերի բաժին:

Նույն գիշեր Հուսիկը բերման է ենթարկվել: Նա ժխտել է ամեն բան: Իսկ հաջորդ օրը փախել է քաղաքից…

Հուսիկին հայտնաբերել են վեց ամիս անց, մեղադրանք են առաջադրել երեխայի բռնաբարության համար…

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ