27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Կարեւորը բառերը չեն, այլ որ խիյարը ծուռ չաճի” /վիդեո/

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը չթաքցրեց, որ քվեարկելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Ինքը հարգում է նաեւ մյուս թեկնածուներին, սակայն կարծում է, որ Սարգսյանը կենսափորձ ունի, կարող է աշխատել, բայց պետք է ձերբազատվի որոշ երեւույթներից: Մասնավորապես, Տեր-Գուլանյանին թվում է, որ նախագահի որոշումները 2-րդ, 3-րդ ատյանում լավ չեն անում, եւ այդ պաշտոնյաներին պետք է ազատել :

Իսկ ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի թույլ տված որոշ մտքերի` “խիյարը թարս է աճում, եկել ես ինչ անես, արատագաղթի համար մեղավոր չեմ”: Տեր-Գուլանյանը նշեց, որ բոլորս էլ մարդ ենք եւ հուզականությունը հատուկ է: “Պարզապես վրիպակ է, Օբաման էլ է սխալվում”,-ասաց:

Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ կարծում է, որ կարեւոր վրիպակը չէ, այլ որ քայլերը ճիշտ լինեն:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ