26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքվի քարանձավային ֆաշիզմի դրսևորումները Սումգայիթից 25 տարի անց

“Հայաստանը հենց տեղում, Մամեդյարովի ելույթից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին իր արձագանքը տվել է հնչեցված բացահայտ ստերին։ Այդ կարգի ստեր տարածելը, սակայն, օրինաչափ է այն պետության արտգործնախարարի համար, որը թե ներքին, թե արտաքին կյանքում առաջնորդվում է քարանձավային մտածելակերպով:

Մի պետություն, որտեղ մի ամբողջ ազգ հայտարարվում է երկրի թիվ մեկ թշնամի, պետություն, որտեղ քնած մարդուն գիշերը կացնահարած ստահակը հերոսացվում է, պետություն, որտեղ վաստակաշատ գրողի ականջը կտրելու համար խոշոր պարգև է նշանակվում, իսկ երկրի ԱԳ նախարարը դա անվանում է քննարկումներ և խոսքի ազատության ապացույց, պետություն, որտեղ պաշտոնյայի կողմից իրականացված կաշառակերությունը հիմնավորվում է նրա տատի հայ լինելու հանգամանքով և պահանջ է ներկայացվում, որ երկրի բոլոր պաշտոնյաներրը զտարյուն ադրբեջանցի լինեն…

 Բաքվի այդպիսի քարանձավային ֆաշիզմի դրսևորումները սկսած ուղիղ 25 տարի առաջ Սումգայիթում իրականացված հայ խաղաղ բնակչության ջարդերից կարելի է անվերջ թվարկել։ Այդ շարքի մեջ է մտնում նաև սեփական ժողովրդի սպանդը Խոջալուում”,-պատասխանելով Panarmenian.net-ի Ադրբեջանի ԱԳ նախարարի ՄԱԿ-ում հնչեցված ելույթի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ դրույթների մասին հարցին` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ