27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ և Հնդկաստանի գյուղնախարարությունների միջև համաձայանգիր է ստորագրվել

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ:

Ինչպես այս մասին տեղեկացնում են  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը:

Նախարարը նաև շեշտել է կենդանիների համարակալման և հաշվարման համակարգերի ներդրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական կառույցների միջև մասնավորապես սերմնաբուծության ոլորտում համագործակցության զարգացման հարցին։ Քննարկվել է նշված ուղղություններով տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը:
Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին կարևորել է այցը երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար և հույս հայտնել, որ այն կնպաստի արդյունավետ համագործակցության հաստատմանը։

Հանդիպման շրջանակում նախարարները ստորագրել են համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության մասին:

Համաձայնագրի շրջանակում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները համագործակցություն կծավալեն բուսաբուծության, գոմշաբուծության և թռչնաբուծության, չորային գոտիներում գյուղատնտեսության կազմակերպման, ոռոգման և ջրի կառավարման համակարգերի ու առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակման, կաթի արտադրության և վերամշակման, պտղատու ծառերի փոխանակման և այլ  առաջնային ուղղություններով:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել է իր պաշտոնակցին այցելել Հայաստան։
Այսօր նախատեսվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումները գյուղտեխնիկայի խոշոր արտադրողների, գինի ներմուծողների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ՀՀ դեսպանատանը կկազմակերպվի գինու համտես։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ