20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բերանը կարելուց հետո ոստիկանները հանգիստ են թողել /վիդեո/

Հովհաննես Կարապետյանը անցած տարվա դեկտեմբերին  կարել էր  բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: 28 ամյա երիտասարդը ծայրահեղ քայլին դիմելու համար հստակ պատճառաբանություն ուներ. «Այս ծայրահեղ քայլին եմ գնացել, քանի որ հասկացել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկիրը ընդհանրապես կործանեցին և մեզ հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»:

Ավելի ուշ Կարապետյանը քանդեց բերանի կարերը և հայտարարեց, որ հացադուլը ուղղված էր ոստիկաններին, որոնք սպառնում են իրեն և արգելում Ազատության հրապարակ գալ:

Ի դեպ,  Հովհաննեսը նախկինում ոչ քաղաքական պատճառներով կալանավորված է եղել, սա բերանը կարելու նրա չորրորդ փորձն էր: Հովհաննես Կարապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց` Ոստիկանները ոստիկանությունը այլևս չի անգանգստացնում իրեն:

«Պատրաստ եմ ավելի կտրուկ քայլերի … »:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ