27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայրիկյանի սերիալի “the end”-ը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել քվեարկության օրը հետաձգելու պահանջի դիմումը: Այս մասին Henaran.am-ին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Այսպիսով, կարող ենք փակված համարել Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելու, քվեարկության օրը հետաձգել-չհետաձգվելու հետ կապված սերիալային դարձած հարցադրումներին:

Նշենք, որ Հայրիկյանն այլեւս չի կարող դիմել ՍԴ, քանի որ գործող օրենդրությամբ նման պահանջով դիմում են ՍԴ` քվեարկությունից 8 օր առաջ: Երեկ` փետրվարի 10-ին լրացել է այդ ժամկետը:

“Դիմումս հետ վերցնելու պատճառն այն է, ինչի մասին, արդեն ասել եմ վիրահատության օրը: Ես չեմ կարող թույլ տալ, որ ստահակների ցանկությունը իրականություն դառնա: Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է լինեն  փետրվարի 18-ին”,-լրագրողներին ասել է Հայրիկյանը: Նրա խոսքով` սակայն, իր իրավունքները խախտվել են, քանի որ չկարողացավ լիարժեք քարոզարշավ չի իրականցնել:

Ի դեպ, ըստ թեկնածուի հայտարարության, ինքը ի վիճակի չէ շարունակելու քարոզարշավը` առողջական վիճակից ելնելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ