26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես է Զարուհի Փոստանջյանն աշխատելու ՄԻՊ-ի պաշտոնում /վիդեո/

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր ՄԻՊ-ի պաշտոնում թեկնածու առաջադրվելու համար նշեց երկու հիմնավորում: Առաջինն, ըստ Փոստանջյանի՝ այն է, որ իր մասնագիտական կարողությունները թույլ են տալիս զբաղվել նման գործունեությամբ:

Երկրորդ հիմնավորումը պատգամավորի խոսքով` այս պայքարին չեն ցանկացել մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր որ կարող էին այս պաշտոնին հավակնել:

«Բազմաթիվ անուններ կարող եմ նշել իրավապաշտպան ոլորտից: Նրանք, իհարկե, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն են և նաև այն փաստաբանները, որոնք այս տարիների ընթացքում լիարժեք պաշտպանել են ՀՀ քաղաքացիների իրավունքները»,-  ասաց Փոստանջյանը՝ խուսափելով անուններ թվարկել:

Պատգամավորի կարծիքով՝ արհեստական են այն կարծիքները, թե ինքը ՄԻՊ պաշտոնում չի կարող լինել անաչառ, քանի որ կուսակցական է և վառ արտահայտված ընդդիմադիր հայացքներ ունի:

«Ընդդիմադիր հայացքների մասին չի խոսքը, դու պետք է պաշտպանես քաղաքացու իրավունքները, որը խախտել է պետական պաշտոնատար անձը: Դու պետք է լինես անաչառ, կապ չունի, թե ում իրավունքներն են խախտվում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ