08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի armenaphobia-ն /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի 5-ին գտնվում էր Հունգարիայի մայրաքաղաք
Բուդապեշտում: Այցի շրջանակներում նախատեսված էր նաեւ ելույթ եւ հանդիպում հունգարական ԷԼԹ
(ELTE) համալսարանում: Համալսարանի հայ ուսանողներին նախապես տեղեկացրել էին կայանալիք
հանդիպման մասին:

Որպես իսկական հայրենասերներ` նրանք գլուխ էին կոտրում`մտածելով հարցեր, որոնք հանկարծակիի կբերեին թուրք վարչապետին: Սակայն, այստեղ եւս թուրքական armenaphobia-ն իրեն սպասեցնել չտվեց: Ավելին, ոչ միայն հայ, այլեւ հույն ուսանողներին արգելվեց մուտք գործել հանդիպման դահլիճ: Ցավալին այն է, որ սա ամենեւին էլ անակնկալ չէր. Թուրքիան, որ այսօր ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի մի մասը, բազմիցս ապացուցել է իր` “քաղաքակիրթ” լինելը:

Ողջ դասախոսության ընթացքում Հունգարիայի հայ եւ հույն բնակիչները չհեռացան համալսարանի դիմացից եւ բողոքի ակցիայով պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ Էրդողանին բազմիցս կոչեցին տեռորիստ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ