26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեղադրանք»

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն դատապարտում է խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը՝ իր քաղաքական հայացքների համար Հայաստանում լրագրողները գործատուների և ոչ միայն գործատուների թիրախում են գտնվում, և քչերն են պայքարում սեփական իրավունքների պաշտպանության համար,որովհետև այդպիսով էլ վտանգվում է նրանց աշխատանքը: Նման դեպք գրանցվել է օրեր առաջ:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ հեռացվել է աշխատանքից խմբագրի որոշմամբ:

Henaran.am լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է լրագրող Լիլիթ Լալայանին այն բանից հետո, երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով վարույթ է ընդունել ԱԺ 7 պատգամավորների դեմ Լալայանի դիմումը: Թեև Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը պաշտոնապես չի մեկնաբանում աշխատանքի հեռացման պատճառը, սակայն ակնհայտ է, որ հեռացման հիմքում ընկած է էթիկայի հանձնաժողով լրագրողի դիմումը, որովհետև խմբագիրը լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացրել է հունվարի 21-ին, երբ հունվարի 20-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործը վարույթ է ընդունել՝ լրագրողի դիմումը համարելով հիմնավոր։

Խմբագիրը նման որոշում կայացրել է այն դեպքում, երբ լրագրողը նույնիսկ Henaran.am-ի անունից չի դիմել, այլ իր երկրորդ աշխատավայրի համար պատրաստված տեղեկատվական նյութերի հիման վրա:

Չնայած խմբագիրը պաշտոնապես չի նշում ազատման պատճառը, սակայն այդ ակնհայտ է, որովհետև էթիկայի նորմերը խախտող յոթ պատգամավորներից վեցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ են. ԱԺ Հանրապետական խմբակցությունից` Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, և «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը: Նրանք խախտել են պատգամավորական էթիկայի նորմերը և նախորդ տարվա ավարտին արտահերթ նիստերի ժամանակ քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:

Հետևաբար, լրագրողը հեռացվել է աշխատանքից խմբագրի քաղաքական հայացքներին չենթարկվելու համար: Լրագրողին աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ է պարունակում, ինչը խիստ դադապարտելի է: Խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը կարող է նախադեպ դառնալ լռեցնելու այն լրագրողներին, ովքեր կբարձրաձայնեն ԱԺ-ում և քաղաքական դաշտում նմանատիպ խախտումների մասին, ինչ էլ իր հերթին կբերի խոսքի անազատության:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է նման վարվելակերպը, առավել ևս զարմանալի, երբ լրագրողի ազատ գործելու իրավունքը խախտվում է խմբագրի կողմից, ով իրականում պետք է պայքարի խոսքի անազատության ու լրագրողի գործունեության խոչընդոտումների դեմ, այլ ոչ թե լրագրողին ծառայեցնի սեփական շահերի ու քաղաքական հայացքների համար:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ