27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գևորգը պետք է ազատ արձակվի. պաշտպան

« Գևորգն իրեն լավ է զգում և այս պահին որևէ բանից դժգոհություններ չունի»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Անդրադառնալով  դատական գործընթացին պաշտպանն ասաց, որ Առաջին ատյանի դատարան միջնորդություն  են ներկայացրել, որպեսզի Գևորգին գրավի դիմաց ազատ արձակեն:  Շուտով դատաքննություն կնշանակվի և միջնորդությունը կքննեն:

Պաշտպանը վստահ է, որ իրենց միջնորդությունը  այս անգամ դատարանը  պետք է բավարարի:

«Մենք դատարանին ոչ միայն մեր դիրոքոշումն ենք ներկայացրել, այլև միջազգային կազմակերպությունների հիմնավորումները, թե ինչու պետք է Գևորգը գրավի դիմաց ազատ արձակվի: Միջազգային կառույցները բազմիցս ներկայացրել են այն հիմնավորումները, այն դրույթները, բանաձևերը որոնց համաձայն Գևորգը պետք է ազատ արձակվի և գրավի դիմաց միջնորդույթունը պետք է բավարվի: Այս պարագայում գրավ չկիրառելը անտրամաբանական կլինի»-ընդգծեց  պաշտպանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ