27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետը ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի “Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան” ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին:

1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի արտադրության տեխնոլոգիայի ներդրման վրա:

2013 թվականին գործարանը նախատեսում է վերամշակել 6 հազար 500 տոննա մոլիբդենի խտանյութ, արտադրել 3 հազար 200 տոննա ֆերոմոլիբդեն և 750 տոննա մոլիբդեն մետաղ:
Ընկերության ղեկավարները ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ 2013-2014 թվականներին ներդրումային նոր ծրագրերով նախատեսում են ավելացնել գործարանի արտադրական հզորությունները՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:

Գործարանի արտադրանքը 100 տոկոսով արտահանվում է: Ներկայում գործարանն ունի 600 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ:
Գործարանը, որը ստեղծվել է 1970 թվականին Երևանում, նախկինում զբաղվել է մետաղական թափոնների վերամշակմամբ: Խորհրդային տարիներին վերջինիս աշխատակիցների թիվը չի գերազանցել 300-ը:

1995 թվականին գործարանը սեփականաշնորհվել է: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հենց այս գգործարանում է ներդրվել մոլիբդենի խտանյութի վերամշակման և ֆերոմոլիբդենի արտադրության տեխնոլոգիաներ՝ 1996-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ