26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում. Վահրամ Բաղդասարյանը՝ Լևոն Զուրաբյանին /վիդեո/

«ՀՅԴ- ՀՀԿ բանակացությունները շարունակվում են, համագործակցության շրջանակներում բանակցում ենք մեր դաշնակցական ընկերների հետ, բայց պորտֆելների հարց այս ընթացքում դեռ չի քննարկվել»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ  Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ պորտֆելների հարցի քննարկումը ամենավերջինն է լինելու. «Պորտֆելները ինձ համար երկրորդական են, որովհետև պորտֆելները չեմ կարծում կենսական նշանակություն կարող է ունենալ մեզ համար: Երբ մենք կանդրադառնանք այդ հարցին, թե որ պորտֆելները` ինչի համար են հանձնվել»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այսօր արված արտահայտությանը, թե  ՀՀԿ-ն և  ՀՅԴ-ն   կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, Բաղդասարյանն արձագանքեց. « Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում, եթե չկան առարաջարկություններ»:

Նա կարծիք հայտնեց, որ իրենց համագործակցույթունը երկարաժամկետ է լինելու. «Չեմ կարծում, որ կարճաժամկետ համագործակցություն կարող է լինել, այս պահն խնդիր չենք տեսնում և այդ բանակցույթունները միտված են ապագային: Մենք պաշտոնապես հայտարարում ենք, մեր բանակցությունները ընթանում են երկարաժամկետ համագործակցության շրջանակներում»,-ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանն տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի իրենց թեկնածուի անունը ՀՀԿ-ն երկու ժամից կհայտարարի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ