27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ՀՀ  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրել է, որ վերջինիս հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը:

Հիշեցնենք՝ երեկ հայրենի պատգամավորները ԱԺ-ում եւս մեկ անգամ բարձրաձայնեցին առկա խնդիրը, որ աշխարհում վառելիքի գները նվազում են, մինչդեռ մեզ մոտ բենզինը շարունակում է մնալ նույն գնին կամ մեկ- մեկ թանկանալ:

Ըստ Ա. Շաբոյանի՝ վառելիքի իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածության շուկա է եւ մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Եվ հենց այդ ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ բենզինի գինը անցած տարվա ընթացքում նվազել է` հասնելով 390 դրամի:

«Եթե 2014 թվականից դիտարկենք, ապա բենզինի գինը Հայաստանում 480 դրամից նվազել է 390 դրամի: Բենզինի վաճառքի  գները նվազել են 18 տոկոսով: Վաճառքի գների նվազումը ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- ասաց նա:

Քանի որ ԱԺ-ում հնչեցվել էին համեմատական թվեր այլ երկրների վառելիքի շուկայի վերաբերյալ, Ա. Շաբոյանը  փորձեց ապացուցել, որ դա այդքան էլ այդպես չէ եւ Հայաստանում նվազումն ավելի զգալի է եղել, քանի եվրոպական մի շարք երկրներում: Թվերն էլ ներկայացնելիս նա նշեց, որ վիճակագրությունը վերցված է բրիտանական ընկերությունից, հաշվարկներն էլ եվրոյով են.

«2015 թվականին բենզինի գինը Ռումինիայում` 7 տոկոսով, Ֆրանսիայում` 8 տոկոսով, Չեխիայում` 10 տոկոսով, իսկ ահա Հայաստանում այն  նվազել է 14 տոկոսով»,- հաստատեց զեկուցողը եւ հավելեց, որ քանի որ Հայաստան բենզինը ներկրկվում է հիմնականում ՌԴ-ից, ապա տրանսպորտային բավականին մեծ ծավալի ծախսերի  ու հարկերի հետևանքով է գինը զգալի թանկանում:

Ինչ վերաբերում է պատգամավորների այն մեղադրանքներին, որ Հայաստանում վառելիքի շուկան մենաշնորհային է, Արտակ Շաբոյանը նկատեց, որ այսօր Հայաստանում բենզին ներկրում է հիմնականում երկու ընկերություն` «Ֆլեշն» եւ «CPS»-ը:

«Այլ ընկերությունների համար բենզին ներկրելու խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման խնդիրներ չկա, անհավասար մրցակցային պայմաններ էլ չկան»,- հավաստիացրեց Ա. Շաբոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ