29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Մուրադյանը հետևել է վարչապետի հրահանգին /վիդեո/

Մենք մինչև ուշ ժամ աշխատում ենք, գիտեք որ վերջին շրջանում ամենօրյա խիստ աշխատանքային ռեժիմ է եղել մեզ մոտ, կապված արագ արձագանքման աշխատանքների հետ:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողնի այն հարցին ի պատասխան, թե հետևո՞ւմ է արդյոք վարչապետի այն հրահանգներին, որոնք վերաբերում են վերահսկողություն սահմանելուն նրանց վրա, ովքեր ժամանակին չեն ներկայանում աշխատանքի և շուտ հեռանում են:

« Շուրջ 34 օր մենք աշխատել ենք հատուկ ռեժիմով: Ես բավարարված եմ մեր աշխատանքից»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով սուր շնչառական վիրուսների տարածման ներկա իրավիճակին` Մուրադյանն ընդգծեց, որ ներկա դրությամբ հիվանդների թիվը նվազել է: «Բացի նվազումից, դրական առաջխաղացում կա: Սեզոնային գրիպի հետ կապված և առհասարակ սուր շնչառական հիվանդությունների հետ կապված հատուկ վերահսկողություն է սահմանված դպրոցների և մանկապարտեզների վերաբացման վրա: Հատկապես ֆիլտրային ակտիվ աշխատում ենք: Միայն առաջին օրը 600 երեխա էր հեռացվել ուսումնական հաստատություններից, մյուս օրը 1058 երեխա է հեռացվել դպրոցից, զանգահարվել են ծնողներին և համապատասխան բուժհաստատություններ: Այսօրվա տվյալներով էլ` ֆիլտրը բավականին էֆեկտիվ էր : Փաստացի մեր մտավախությունները, որ կարող է հիվանդների թիվը ավելանալ, փարատվեցին»,-նշեց Արմեն Մուրադյանը:

Նա հերքեց H1N1 վիրուսի մուտացիայի ենթարկվելու մասին տարածված տեղեկությունները:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նույն ենթատիպն է ինչը 2009 թվականին էր, և մենք երկու ռեֆրենս լաբորատորիա ենք ուղարկել, մուտացիայի մասին տվյալներ չկան»,-եզրափակեց նախարարը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ