27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս դեպքում ՀՀՇ-ն գոյություն չի ունենա. Հրայր Թովմասյան

“Մի կուսակցության մեջ կուսակցություն չի կարող լինել, բայց այս չորս-հինգ կուսակցությունները կարող են դառնալ մեկ կուսակցություն: ՀՀՇ-ն չի կարող ՀԱԿ-ի կազմում լինել, ՀԱԿ-ը պետք է դառնա կուսակցություն եւ ՀՀՇ-ն կդադարի  գոյություն ունենալ’’,-այսօր  խորհրդարանում անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու դեպքում այդ կուսակցության կազմում ընդգրկված ուժերի` լուծարվել-չլուծարվելու մասին հարցին` ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ նույն հարցին պատասխանելով` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել էր, թե ՀՀՇ-ն չի լուծարվելու: Ըստ նրա, կուսակցությունների միաձուլումը կամ վերկազմավորումը լուծարում չի նախատեսում:

Henaran.am-ի այն  հարցին, իրավական տեսանկյունից, կուսակցությունների միաձուլման կամ վերակազմավորման դեպքում, երբ արդեն գոյություն ունեցող կուսակցությունը նոր ստեղծվելիք կուսակցության մեջ է մտնում, դադարո՞ւմ Է գոյություն ունենալ, Հրայր Թովմասյանն ասաց.

’’Օրենքով կուսակցությունը վերակազմակերպվում է, դրա անունն ինչ ուզում եք դրեք: Վերակազմակերպման դեպքում ինքը առանձին որպես իրավաբանական սուբյեկտ` չկա: Կարող ենք ասել, որ այս կուսակցությունը սրա իրավահաջորդն է եւ այլն’’:

Արդարադատության նախարարը հավելել է, որ այս դեպքում կուսակցությունը` տվյալ դեպքում ՀՀՇ-ն, ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կուսակցությունների ցանկում  այլեւս չի լինի, այսինքն` կդադարի գոյություն ունենալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ