27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեհաստանի դեսպանը շատ ճիշտ է ասել. Սամվել Կարապետյան

”Իրական բան է ասել, կարող է դիվանագիտորեն ճիշտ չի ասել, բայց ասել է պարզ մի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու արած հայտարարությունը, որ դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ եւ ապահով Հայաստան, “քանդվող միֆ” է, ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Վերջինս նշեց, թե չգիտի` ինչ է ի նկատի ունեցել դեսպանը, բայց ինչ էլ նկատի ունենար, դրա համար պետք է հիմնավորում ուենար: ”Ես, օրինակ, հիմանավորում եմ, որ մենք անապահով վիճակի մեջ ենք, որովհետև մենք չունենք ազգային հասարակություն, մեր սրբությունների սրբոցին կարող ենք կեղտոտ թաթերով մոտենալ”:

”Ես ուղղակի չգիտեմ` ինքը արդյոք մեր ազգային խոտանված վիճակն է ի նկատի ունեցել, ազգային արմատներին դավաճանած վիճակը, խորթացած, եթե սա է ի նկատի ունեցել, ապա շատ ճիշտ է ասել”,-կարծում է հուշարձանագետը:

Հիշեցնենք, որ երեկ Լեհաստանի դեսպանի այս հայտարարություններին պատասխանել էր ՀՀ ԱԳ նախարարը, նշելով, թե դեսպանը պետք է որ իմանա դիվանագիտական կանոնները :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ