26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

50 մարդ՝ մեկ թափուր աշխատատեղին համար

Հայաստնաի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված տվյալների համաձայն 2015թ-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել են 88 հազար 928 մարդ, որը 2014-ի նույն ժամանակահատվածի հետ համամատ աճել է 22.5 տոկոսով:

Աշխատանք փնտրողներից գործազուրկներ են 77 հազար 4-ը, ինչն եւս աճել է 2014թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 16.9 տոկոսով:

Աշխատանք փնտրողների մեջ 59 հազար 764 կանայք են, որոնցից գործազուրկ են համարվել 53 հազար 69-ը, իսկ աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը 29 հազար 164 –ից, գործազուրկ՝ 23 հազար 936-ը:

Նույն տվյալների համաձայն Հայաստանում մեկ թափուր աշխատատեղին բաժին է հասնում 50 աշխատանք փնտրող:
Գործազուրկների մեծ մասը՝ 35 – 44 տարիքային խմբից են՝ 19 հազար 403 , իսկ 45 – 54 տարիքային խմբում գտնվողները՝ 15 հազար 931 մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ