27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մխիթարվում են /վիդեո/

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկայան բանաձեւերին, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ մերժվեց, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է՝ վնասելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին։

Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ոչ ԵԽԽՎ պատվիրակների, ոչ էլ Ադրբեջանի համար: Նախարարը կարեւոր համարեց այն փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակները Ուոլթերի զերկույցի քվեարկության ժամանակ քվեարկեցին հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի օգտին և թույլ չտվեցին, որպեսզի այդ զեկույցն անցնի:

Խոսելով մյուս զեկույցից, որը վերաբերվում է Սարսանգի ջրամբարին, Է․ Նալբանդյանը նշեց, որ անտրամաբանական է, որ զեկույց պատրաստողը, չնայած բազմաթիվ հրավերներին, այդպես էլ չայցելեց Լեռնային Ղարաբաղ:

«Ինչքանո՞վ է ընդունելի բանաձևը, եթե զեկուցողը, չնայած բազմաթիվ հրավերներին, չի այցելել Սարսանգի ջրամբարի վայր: Մենք չէ, Ադրբեջանի ղեկավարությունն է ասում, որ ԵԽԽՎ օգտին ընդունած բանաձևերը թղթի կտոր են, այս մասին ամենաբարձր մակարդակով են ասում: Այնուամենայնիվ, պետք չէ ուռճացնել, չափազանցնել այդ կարգի բանաձևերի նշանակությունը»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում և դուրս է գալիս ԵԱՀԿ-ի, նաև ԵԽԽՎ-ի դեմ:

Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ նշեց նաեւ, որ առաջիկայում հանդիպելու է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Բանակցություններին այլընտրանք չկա, շարունակելու ենք ջանքերը եռանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու հարցում: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել` մոտակա օրերին հանդիպելու եռանախագահների հետ», – նշեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ