27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր վիրուսը համաշխարհային սպառնալիք է. ԱՀԿ-ն ահազանգում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք է ճանաչել։ Փորձագետները հաստատել են, որ Զիկայի բռնկումը արտակարգ իրադրություն է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք, հայտնում է BBC-ն:

ԱՀԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ:

Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: Բրազիլիայում այդ ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել:

Լատինական Ամերիկայի երկրներն իրենց բնակիչներին խորհուրդ են տալիս հետաձգել երեխաների ծնունդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ