26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ գործող նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, ժակ Ֆորի եւ Յան Քելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրանցված առաջընթացը:

Բանակցությունների ընթացքում նրանք մասնավորապես կենտրոնացել են նախորդ շաբաթ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպմանը, որի ժամանակ նրանք քննարկել են խաղաղ կարգավորման հասնելու առաջարկները, ինչպես նաեւ փոխադարձ վստահություն կառուցելու շուրջ տեսակետները:

Նախարար Կոժարան իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերին եւ կողմերին` խաղաղ կարգավորման հասնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ