26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ կկառուցվի ԱՄԷ-ի դեսպանատունը

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 63.1-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաեւ 2009 թվականի հունիսի 21-ի «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր կհաստատվի Գույքի նվիրատվության մասին որոշում:

Սույն որոշման համաձայն Երեւանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակովի պողոտայի հարեւանությամբ գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը նախ կնվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, հետագայում սեփականության իրավունքով անհատույց կփոխանցվի Արաբական Միացյալ Էմիրություններին` Երեւան քաղաքում դեսպանության շենք կառուցելու համար:

Ըստ համապատասխան փաստաթղթի «Գույքի նվիրատվության մասին» ՀՀ  կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ