27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր են եղել Ազատության հրապարակի «հարբածները»

«Ազատության հրապարակում տեղի ունեցածը իրականում չի համապատասխանում ոստիկանության տարածած հաղորդագրությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը նշեց, որ Ազատության հրապարակում գրաֆիկով հերթապահում  են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները:

«Այսօր էլ սովորականի նման իրականացվել է հերթապահությունը: Նրանց մոտեց ել են չորս հոգի, որի մեկը կամ երկուսը ոգելից խմիչք է օգտագործած եղել: Նրանք մոտեցել են շտաբին ու նույն պահին հայտնվել են ոստիկանները ու հերթապահներին էլ հետը՝ բոլորին բերման են ենթարկել: Ավելի ուշ պարզվել է, որ  հերթապահները բնականաբար ոգելից խմիչք օգտագործած չեն եղել և ազատ են արձակվել»,-նշեց Վարուժան Ավետիսյանը հավելելով, որ շտաբին պատկանող գույքը նույնպես առգրավել է և չի վերադարձվել:

«Եթե մինչև ժամը 4-ը մեզ պատկանող իրերը չվերադարձվեն ՝մենք ժամը 6-ին կփորձենք վերականգնել շտաբի նախկին տեսքը»,-եզրափակեց Վարուժան  Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ