26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիական ընդդիմությունը համաձայնել է բանակցել փոխնախագահի հետ

Սիրիական Ազգային Կոալիցիայի` երկրի միացյալ ընդդիմության ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը պատրաստակամություն է հայտնել երկրի փոխնախագահ Ֆարուկ ալ-Շարայի հետ բանակցություններ վարել: Այդ մասին նա հայտնել է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքի եթերում:

Ալ-Խաթիբն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ որպես կառավարության ներկայացուցիչ Ալ-Շարայի ընտրությունը պայամանավորված է նրանով, որ փոխնախագահը մնացել է այն քիչ մարդկանցից կառավարությունում, ում “ձեռքերը չեն արյունոտվել”:

Միացյալ ընդդիմության ղեկավարը հայտնել է նաեւ, որ եթե իշխող վարչակազմը փորձում է հակամարտությունը “դիվանագիտական ճանապարհով” լուծել, ապա ընդդիմությունը պատճառ չունի “դռները փակելու” բանակցությունների համար: 

Նախկինում սիրիական ընդդիմոթյունը հետեւողականորեն հրաժարվում էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի` բանակցություններ անցկացնելու ցանկացած առաջարկից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ