27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայկը ահավոր հյուծված է. ջրադուլ հայտարարած բանտարկյալի հայրը մանրամասնում է

«Շանթ և ընկերներ» գործի առաջին դատի օրը օդամղիչ ատրճանակով ակցիա իրականացրած   Հայկ Կյուրեղյանը արդեն 8 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, հունվարի 18-ի նաև հայտարարել է ջրադուլի մասին:

Կյուրեղյանը տեղեկացրել է, որ հացադուլի և ջրադուլի միջոցով պահանջ է ներկայացնում մենախուց տեղափոխվելու համար:
Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ով որդուն տեսակցել է երեկ,  մեզ հետ զրույցում նշեց.«Հայկը բավականին հյուծված էր, առողջական վիճակը վատ: Նրա պայքարը` առանձին խցում լինելու հետ կապված չեն բավարարվում: Ես անորոշ վիճակում եմ` Հայկին տրամադրել էին առանձնախուց, բայց չգիտես ինչու նորից փոխադրեցին ընդհանուր խուց:Սա ինձ համար շատ արհեստական է»,-ընդգծեց Հայկի հայրը:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 2014թ հունիսի 12-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով տեղի ունեցող դատավարության ժամանակ, բարձրացել է դատարանի տարածքում գտնվող մեքենաներից մեկի վրա և որպես բողոքի նշան իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

Հայկ Կյուրեղյանին դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: Հարուցված գործի շրջանակներում Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ-ի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ