27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյումրեցի կնոջ դին Թուրքիայից չեն կարողացել տեղափոխել /վիդեո/

Գյումրու տնակային ավաններ մեր`”Շիրակ կենտրոնի” աշխատակիցների պարբերական այցելությունների, աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների հետ շփումների ընթացքում երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին:

Նման մի ցավալի պատմության մասին է մեր այսօրվա տեսանյութը: 2002թվականից իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու: Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում: Մայրը մեկնել է Թուրքիա… 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել տեղափոխել Հայաստան եւ հուղարկավորել են Տրապիզոնում: Թեեւ ծնողները եւս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետեւանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարեւանների եւ ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով :

Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ