27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արամ Հարությունյանը թիկնապահ չի ուզում

”Մարտի 1-ը վատ հիշողությունների հետ է կապված: Ամեն դեպքում պիտի նոր ընտրություններ լինեն”,-այսօր ասուլիսում ասաց ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը` անդրադառնալով տեսակետին, որ եթե ընտրությունները հետաձգվեն, դրանք տեղի կունենան մարտի մեկին:

Նշենք, որ երեկ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով ԿԸՀ-ը կարող է որոշում ընդունել հետաձգել նախագահական ընտրությունները երկու շաբաթով:

Henaran.am-ի հարցին, թե չի անհանգստանում իր անվտանգության համար թեկնածուն, և պետությունից արդյոք չի պահանջի թիկնապահներ, Հարությունյանը պատասխանեց. ”Թիկնապահը չէ հարցը, խնդիրը մթնոլորտի ու իշխանության կամքի մասին է: Բացի այդ, եթե ուզենան որևէ մեկի վերջը տալ, անպայման կանեն”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ