27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պերմյակովը չի կարող սատանայապաշտ լինել.Ժամանակ

««Ես միշտ պնդել եմ, որ սպանության այն տեսակները, որոնք կատարվել են, տարբեր անձնային առանձնահատկություններ են ենթադրում, և դրանք մեկտեղել մեկ անձի մեջ, դժվար Է։ Յոթ հոգու սպանության տարբեր կերպերը, և ընդհանրապես, այդ դեպքն ամբողջությամբ տարբեր անձնային հոգեբանական որակներ, առանձնահատկություններ ենթադրող ակտ Է», – մեզ հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով գյումրեցի յոթհոգանոց ընտանիքի դաժանությամբ կատարված սպանությանը։

Նա նաև նշեց, որ իր եզրահանգումները կատարվել են ԶԼՄ-ների վերլուծության մեթոդով, որը, ըստ Էության, շատ սուղ ինֆորմացիայի աղբյուր Է։
Դատական առաջին նիստի ընթացքում կարծիք Էր հայտնվել, որ Վալերի Պերմյակովը հնարավոր Է, որ այդ քայլին գնացել է` լինելով սատանայապաշտ։

Ըստ Արշակ Գասպարյանի՝ կրոնի հենքով այդպիսի սեկտաները կամ ուղղություններն ունենում են ծիսակարգայնություն, կատարում են ծիսակարգային բնույթի սպանություններ, սակայն Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում այդպիսի ծիսակարգայնություն չի երևում,  որքան Էլ Պերմայկովն իրեն հանգիստ Է դրսևորում, այնուամենայնիվ, նկատելի է նրա ներքին լարվածությունը։ Ըստ հոգեբանի՝ երբ ասում ենք, որ մարդն ինչ-որ ուղղության կրողն Է, պետք է նրա ապրելակերպի մեջ տեսնենք դրան բնորոշ կոմպոնենտները։

«Ինչո՞ւ կատարվեց այդ հանցագործությունը, և ինչո՞ւ այդ հանցագործությունը կատարեց հենց այս անձը»: Արշակ Գասպարյանի կարծիքով՝ նախ պետք է տրվեր այս երկու հարցերի պատասխանը»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ