27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինի փոխարեն. Հրապարակ

Թերթի իշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ Պուտինի Հայաստան այդքան սպասված այցը փոխարինվել է հայոց բանակի օրը Սերգեյ Շոյգուի եւ Նիկոլայ Բորդյուժայի համատեղ այցով: Վերջիններս իրենց հետ բերել են ՌԴ տարբեր ոլորտի մոտ 40 ներկայացուցիչների, որպես նախագահական ընտրություններում Ռուսաստանի աջակցության խորհրդանիշ:

“Ավելին, Պուտինի իրավահաջորդի համարում ունեցող Շոյգուն Հայաստանում իրեն պահել է շատ բարեկամաբար. “Օջախում” առաջին տիկնոջ ընկերակցությամբ կտրել է բանակի 21-ամյակի շքեղ տորթը, պարել, այնուհետեւ “Յանս” ակումբում ձայնակցել հայ ջազմեններին:

Ի դեպ, ռուսական “իսթեբլիշմենթում” երգելը համարվում է “խորոշի տոն” եւ նրանց “զաստոլյաներում” երգում են գրեթե բոլորը: Այնուհանդերձ, Վլադիմիր Պուտինն իր նախկին ու նոր կաբինետում ամենալավ երգող է համարում Սերգեյ Ստեպաշինին եւ ոչ թե Սերգեյ Շոյգուին”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ