20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լյուքս Ստեփանյանի սպանության գործի նորությունը

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրվող Դավիթ Խաչատրյանը 2014թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց 17 տարի ազատազրկման: Դավիթ Խաչատրյանի պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվեց: Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը  Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Երկու բողոք ենք ներկայացրել գործի հետ կապված, սակայն դեռևս պատասխան չունենք»,-նշեց Երեմ Սարգսյանը նկատելով, որ ՄԻԵԴ-ը սովորաբար առավել ընդգրկուն ժամանակ հետո է պատասխան տալիս:

«Ակնկալիքներ կան, բայց դեռ սպասման փուլում ենք»,-եզրափակեց Երեմ Սարգսյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ