15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Ամանորի գերառատ սեղաննե՞ր, թե՞ որկրամոլություն

364

Ամանորից հետո մարդկանց մեծամասնությունը կբախվի ավելորդ քաշի, մարսողության խանգարման և առողջական այլ խնդիրների հետ: Այս օրերին մարդիկ նույնիսկ փորձում են նախապես քաշ գցել, որ տոնական օրերին կարողանան մի լավ սնվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը:

«Կան մարդիկ, ովքեր ինչ-որ շորիկ հագնելու համար կամ զուտ այն գիտակցումով, որ շուտով Նոր Տարի է և առատորեն ուտելու են, մի քանի օր չեն սնվում, ինչի հետևանքով օրգանիզմում արդեն իսկ խանգարումներ են սկսվում»,- ասաց սննդաբանը:

Տիկին Աբովյանը շեշտեց նաև, որ Նոր Տարուց հետո առաջ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարսողության խանգարումները, թունավորումները, լեղաքարային ցավերը և այլն: «Լինում են նաև դեպքեր, երբ հունվարի 1-2-ին մարդիկ արթնանում են այտուցված: Դա ոչ թե ճարպակալման հետևանք է, այլ` աղի չարաշահման և շատ հեղուկ օգտագործելու: Օրգանիզմը չի հասցնում մարսել ամբողջը և այդպիսի այտուցներ են լինում մեր մարմնի տարբեր մասերին»,- ասաց սննդաբանը:

Այս օրերին, կարելի է ասել, մարդիկ այնպես առատորեն են սնվում, որ երևի թե մի քանի ամիս միասին վերցրած այդքան չեն կերակրվում: Սա ոչ թե առատության ու լիության նշան է, այլ չափի զգացողության կորստի ու ժամանակին առատ ու լիուլի սեղաններից հետ չկանգնելու: Որկամոլությունը յոթ մահացու մեղքերից է համարվում: Որկրամոլություն նշանակում է որկորի (կերակրափողի) հաճույքին  շատ տուրք տալ: Որկրամոլություն են թե՛ շատակերությունը և թե՛ այնպիսի քչակերությունը, որը կատարվում է չափազանց մեծ հաճույքով ու հափշտակությամբ: Ինչպես Աստվածաչունչն է ասում՝ «Այնպես պիտի չլինի, որ մարդու որովայնն իր աստվածը դառնա (Փիլիպպեցիներ 3.19): Որկրամոլության ծնունդ են անհագ ուտելը, առանց ժամ ու ժամանակի կերակրվելը, պահքն արհամարհելը, հարբեցողությունը և այլն («Մեղայ Աստուծոյ», Սբ. Էջմիածին, 2001 թ.)»:

Եկեղեցու հայրերից Անտոն Անապատականը այս խորհուրդն է տալիս. «Քո հացը կեր լռությամբ և չափավորապես, նաև տես, որ կերակուրդ համեստ լինի և մի կեր այնքան, որ ամբողջովին հագենաս»:
Ըստ Սբ. Եփրեմ Ասորու, որկրամոլությունը կհաղթահարվի, եթե մարդն ունենա Աստծո վախը և սիրի չափավորությունը: Իսկ Աբբա Եսային խորհուրդ է տալիս, որ ոչ մի տեսակի կերակուր լինի դա հասարակ, թե համեղ, ցանկասիրաբար չուտել:

Որկրամալության մասին սբ. Ներսես Շնորհալին բոլորին հետևյալն է պատգամում. «Եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով`ագահությամբ ու որկրամոլությամբ մի՛վարվեք դրանց հետ, այլ պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանի`ի սեր կարոտյալ և չքավոր եղբայրների, ծերերի և տկարների, նրա՛նց տվեք և ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ