27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու եք այդ իննսուն տոկոսին անտեր թողնում …

Հասարակության հիասթափության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այդ հիասթափությունը ուղիղ համեմատական է քաղաքական գործիչների կամ կառույցների աշխատանքին:

Անդրադառնալով ընտրական գործընթացից հասարակության հիասթափված լինելու մասին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանի կարծիքին, այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում նման կարծիք հայտնեց ՀԱԿ նախկին անդամ, ՀՀ նախկին արտգործանխարար, “Ազատ  դեմոկրատ” Ալեքսանդր Արզումանյանը:

‘’Քաղաքական կառույցները չեն մասնակցում գործընթացներին եւ հետո ասում են` հիասթափվել է: Սա հնարավոր կլիներ ասել, եթե երբեւէ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխված լիներ: Մենք գիտենք, որ իննսունմեկից հետո չի եղել նման բան”,-շեշտեց 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա համոզմամբ, եթե հասարակությունը գիտակցեց, որ իր ձայնը կեղծված է, ի հեճուկս ամեն ինչի, դուրս է գալիս փողոց:’’Ոչ մի բան ՀՀ քաղաքական կոնյուկտուրայում չի փոխվել մեկ տարվա ընթացքում, մենք ունենք նույն իրավիճակը, ինչը նախորդ տարվա ապրիլին, եւ այն ժամանակ մենք ասում էինք, որ գնում ենք մայիսյան ընտրություններին, իսկ այժմ, երբ ունենք ավելի թուլացած իշխանություն, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում  մի կողմ  մղվեց, ասում ենք` կեղծված է’’,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա շեշտեց, որ նախագահական ընտրություններում կան ընդդիմադիր թեկնածուներ, ուրեմն, պետք է կոչ անել: “Ասում եք` ոչ մի ձայն ռեժիմին, ասում եք, որ ժողովրդի իննսուն տոկոսը չի ընտրելու ռեժիմին, բա ինչու եք այդ իննսուն տոկոսին անտեր թողնում”,-տարակուսեց բանախոսը:

Արզումանյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե “Ազատ դեմոկրատներն” էլ չեն մասնակցում ընտրություններին եւ նշեց, որ կուսակցական կառույցները ընդդիմադիր թեկնածություների տրամադրության տակ են, թեեւ իրենք թեկնածու չեն առաջադրել եւ այս  կամ այն թեկնածուին սատարելու մասին չեն հայտարարել:

Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ Հայաստանը անցել է մարտի մեկի սպանդի միջով ու հարցրեց թե “կա՞ այն լիդերը, որը մարդկանց ի վերջո պետք է առաջ տաներ այնպես, ինչպես Վրաստանում կամ Ուկրաինայում’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ