27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարին աղոթքով սկսենք, որ այդպես էլ շարունակվի. Տեր Նշան

Շատ ուրախալի է, երբ վերջին տարիներին շատ ավելի ակտիվ հետաքրքրություն կա հոգևոր ընկալման հարցում՝  թե՛ տարեմուտի գիշերի, թե՛ Սուրբ Ծննդյան մասով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսության ամենասկզբում ասաց Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

Տեր Նշանն իր խոսքի սկզբում անդրադարձավ Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առաջացմանը՝ նկատելով, որ ի տարբերություն Արևմուտքի՝ Արևելքն փոքր-ինչ այլ  կերպ է նշում Սուրբ Ծնունդը՝ դրա մեջ ներառելով բույզանդական նախկին աշխարհը, և բնականաբար, նաև Հայաստանը՝ իբրև «Քրիստոնյա Արևելք» ասված երկիր: «Ընդհանրապես պատմագրության որևէ բան կապում են որևէ նշանավոր տարեգրության կամ դեպքի հետ: Այս դեպքում՝« Հռոմի հիմնադրության 748 թ-ին եղավ դա, երբ Օգոստոսն էր կայսր, երբ Կյուրենոսն էր կուսակալ Ասորիքում»: Այսպես էր սկսվում Ղուկաս ավետարանիչի Քրիոստոսի ծննդյան մասին պատմությունը: Փաստն այն է, որ քրիստոնեությունից հետո Քրիստոսի ծննուդը մեր կյանքում ավելի լուրջ ընկալվեց, մեր դարաշրջանը փոխեց և որոշեինք մեր ժամանակագրությունը Քրիստոսի ծննդով որոշել՝ «Քրիստոսից հետ» և «Քրիստոսից առաջ» ասելով»,- մեկնաբանեց Տեր Նշանը:

Տեր Հայրը անդարդարձավ Ամանորի գիշերը եկեղեցում նշելու ավանդույթին՝ մասնավորապես ասելով. «Եկեղեցին ինքը Քրիոստոսին հավատացողների մեծ միություն է: Եվ Ամանորի գիշերը եղեղեցում հավաքվելու նպատակն է, որ ժողովրդական ասելիքը, որ կա՝ «Ինչպես տարին սկսես, այնպես էլ կշարունակես», աղոթքով սկսենք: Այն մարդիկ, ովքեր լուրջ հավատք ունեն իրենց հոգում, աղոթքով կսկսեն: Եվ սկսած Մայր Աթոռից՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերում տարեմուտի գիշերը, առաջ հերթին, աղոթք է հնչում ամբողջ  մեր երկրի խաղաղության համար: Այս աղոթքը կոչվում է «Հայրապետական մաղթանք»: Մաղթանք, որ մեր հանրապետությունը խաղաղ լինի, մարդիկ իրար հետ հաճությամբ շփվեն»:

Սկսած անցած տարվանից՝ հայաստանյան ամբողջ եկեղեցիներում, ըստ հայրապետական կոնդակի, նաև նռօրհնեքի կարգ է կատարվում: «Սա խորհրդանշում է, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր փրկված են Քրիոստոսի արյամբ և հավաքվել են՝ աղոթք անելու: Սա մեր միությույնն է Քրիստոսի եկեղեցու մեջ՝  նույն հոգևոր  սիրուն ծառայելու և այդ սերը մեր կյանք բերելու, բաշխելու ընկալումով»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ