26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բագրատյանի մոտ էլ մի լավ բան տեսնեի, կպաշտպանեի … /վիդեո/

”Ցեղակրոն” կուսակցության նախագահ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, ով երեկ միացել է հացադուլավոր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, առողջական վիճակից չի բողոքում:

Հարությունյանը հացադուլը կշարունակի նաև վաղը` հունվարի 30-ին: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այդքան էլ հեշտ չի ստացվում այս ցրտին գտնվել դրսում ու հացադուլ անել: Սակայն նրա կարծիքով` ոչինչ էլ հեշտ չի ստացվում, և կարևորը ցանկությունն է: Շանթ Հարությունյանն այս քայլին դիմել է զուտ քաղաքացիական համերաշխության համար: ”Ժողովուրդը պետք է մտածի, որ եթե ինչ-որ մեկը մի լավ բան առաջարկում, է, ինքն էլ պետք է միանա այդ պայքարին: ճիշտ կլինի, որ մյուսներն էլ աջակցեն”,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ շատերն են մոտենում իրենց, սակայն ինքը խոսելու մեծ ցանկություն չունի: ”Մոտենում են, ինձ այդքան չի հետաքրքրում, հավես չունեմ ճիշտն ասած, մարդիկ կարող են գալ մի բան ասել, որը ինձ կարող է և չհետաքրքրել”,-ասաց նա:   

Ինչու Շանթ Հարությունյանն, ով 2008-ին նույն բարիկադում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որոշեց աջակցել հենց Անդրիաս Ղուկասյանին` Բագրատյանին սատարելու փոխարեն.

”Ես մարդկանց ասում եմ, որ ընտրությունները թատրոն է, ում համար ազատությունը արժեք է, թող գնա Հայրիկյանին ընտրի: Ինձ որ մնա` ես կառաջարկեմ չգնալ ընտրության: Բագրատյանի մոտ էլ մի լավ բան տեսնեի, նրան էլ կպաշտպանեի”,-ասաց Շանթ Հարությունյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ