27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով է Հրաչ Քեշիշյանը. 168 ժամ

Թերթն անդրադառնում է ինտերնետային տիրույթում` “Գարեգին Նժդեհ” ֆիլմի շուրջ քննադատություններին եւ նկատում.

“Քննադատության դոզան եւ այն լրջությունը, որով “Գարեգին Նժդեհ” հայրենակցական միությունը կամ շատ այլ քաղաքացիներ խոստանում են բոյկոտել ֆիլմը, նույնքան համոզիչ է, որքան “Յա Գարեգին Նժդեհ” արտահայտությունը:

Ի վերջո Հրաչ Քեշիշյանն էլ ամենեւին Փարաջանով չէ, եւ նրանից պետք չէ ակնկալել կինոշչեդեւր: Նա ժամանակակից գործարար է, ով հաջողել է մտնել կինոարտադրություն եւ իր պատկերացմամբ` նկարել հայրենասիրական ֆիլմեր:

Կարող էր գումարներն այլ կերպ տնօրինել մսխել խաղատանը, խանութ կամ ռեստորան բացել: Սակայն նախընտրել է նկարել “Սպանված աղավնին”, “Մի վախեցիր”, “Երեք ընկեր” եւ էլի մի քանի ֆիլմեր,-եզրկացնում է հոդվածագիրը, շարունակելով.

-Այս նոր ֆիլմը փորձ է շարժելու պատմական ֆիլմերի վաղուց կանգնած անիվը: Ֆիլմը չհավանեցիք` կարող եք ստեղծել ավելի լավը: Գումարի խնդիր կա: Այո, կա: Անգամ Արտավազդ Փելեշյանը չի կարողանում անհրաժեշտ գումար հավաքել իր նոր ֆիլմի համար …

Թերեւս ենթագիտակցության մակարդակում դժգոհության ալիքի պատճառը հենց սա է. Արտավազդ Փելեշյանը չի կարողանում իր մտահղացումն իրականացնել, իսկ Հրաչ Քեշիշյանը հաջողացնում է ֆիլմը ֆիլմի հետեւից թողարկել:

Ամեն դեպքում Նժդեհի մասին պատմող կինոնկարն ամբողջությամբ դիտելուց հետո միայն հնարավորություն կլինի գնահատել` որքանով էր նպատակահարմար կյանքի ընթացքում այդքան տանջանքներ կրած Գարեգին Նժդեհին անհանգստություն պատճառել նրա մահից հետո”,-եզրակացնում է հոդվածագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ