20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

”Դժվար է, երբ թշնամու ձայնն ականջիդ կանգնում ու սպասում ես, թե երբ կլինի հաջորդ կրակոցը”

”Սկիզբը բոլորի համար է դժվար, նոր միջավայր, նոր մարդիկ, նոր ապրելակերպ, անընդհատ նույն առօրյան և ոչ միայն քո ցանկությամբ, այլև պարտադրողական”,-Henaran.am-ի հետ զրույցում զինվորական կյանքի մասին պատմեց զինծառայող, լրագրող Գևորգ Դերձյանը:

Նա արդեն յոթերորդ ամիսն է, որ իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ: Զինծառայության է մեկնել քսան տարեկանում: Հարցին, թե որն է ավելի նախապատվելի զինծառայության մեկնել 18, 20, թե ավելի մեծ տարիքում, Գևորգը պատասխանեց. ”Ինձ մոտ լավն այն է, որ քսանում` բարձր տարիքում, գնացի ծառայության, արդեն գիտես` որ մարդկանց  հետ է պետք շփվել, ում հետ պետք չէ, իսկ բանակում այդ շփման գիծը շատ կարևոր է: Շատերը մտածում են, որ տասնութն է լավը, բայց այդ տարիքում բանակի ”չի կարելիները” դժվար է ընդունել”:

Բանակում համակերպվելը իսկապես դժվար է, սակայն դա էլ արդեն, Գևորգի պատմելով, ժամանակի խնդիր է: ”Կես տարի է` ծառայում եմ, ու հունի մեջ եմ մտնում, նոր մարդիկ ենք ընդունել մեր զորամաս, ու նրանց մոտ նկատվում է հոգեբանական ճնշվածություն: Բայց ժամանակի ընթացքում հարմարվում ես”,-ասաց նա:

Իսկ թե ինչպես է ստացվում շփումը բանակում, հեշտ է, թե դժվար, Գևորգը նշեց. ”Շփումը շատ հարաբերական է ասված, երբ դու հայտնվում ես մի ննջարանում, որտեղ քեզ հետ քնում են քսան անծանոթ մարդիկ, երրորդ օրը նոր ես հասկանում, թե ինչ թեմայից կարող ես խոսել որևէ մեկի հետ… ամիսներ հետո նոր ես հասկանում` ով ինչպիսին է, յոթ ամիս է, ծառայում եմ, նոր-նոր գիտեմ այն մարդկանց, ում հետ կարող եմ  խոսել ինձ հետաքրքրող թեմաներից”: 

Չնայած դժվարություններին, զինվորը ընկերներ ունի և նախորդ տարվա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է հենց բանակային ընկերոջը: 

Նշենք նաև, որ այսօր` հայկական բանակի տարեդարձին, նա գտնվում է արձակուրդում, սակայն չի մոռացել տոնի մասին և մեզ հետ զրույցում շնորհավորեց բոլոր զինծառայողներին:

”Բոլորին մաղթում եմ շուտ բոլորել այս երկու տարին, որովհետև յուրաքանչյուր զինվոր իր զորացրվելու օրվան է սպասում:

Առաջին գծի զինվորներին քաջ համբերություն, անփորձանք ծառայություն, շատ դժվար է, երբ թշնամու ձայնը ականջիդ կանգնում ես ու սպասում ես, թե երբ կլինի հաջորդ կրակոցը, և մի քանի մետր այն կողմ տեսնում ես թշնամուդ, միշտ զգոն ես, թե ցերեկ, թե գիշեր”,-եզրափակեց մեր գործընկերը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ