26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

17-ամյա բռնցքամարտիկը մահացել է մարտից հետո /վիդեո/

Ինդոնեզիայում բռնցքամարտի երիտասարդների առաջնությունն ավարտվել է ողբերգությամբ: Ջակարտայում տեղի ունեցած  մենամարտից հետո մահացել է 17-ամյա Տուբագուս Սակտին, ով չեմպիոնի թափուր տեղի հիմնական հավակնորդներից մեկն էր: Պատանին մահացել է մարտի ընթացքում ստացած վնասվածքներից:

8-րդ ռաունդում մի շարք հարվածներից հետո Սակտին դադարել է պաշտպանվել եւ ձեռքերը վեր է բարձրացրել: Մրցավարն իր հերթին անմիջապես չի դադարեցրել մարտը եւ հակառակորդը եւս մի քանի անգամ հարվածել է տղային: Երիտասարդը մի քանի րոպե կանգնել է, այնուհետեւ ընկել գետնին: 

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել տղային, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է արյան զեղումից: 

Իր կարճ կարիերայի ընթացքում` սկսած 2011-ից, Սակտին մենամարտել է 6 անգամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ