27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևանում փորձում են, մարզերում չեն շտապում

Գալիք տարվա հունվարի մեկից Հայաստանի բոլոր քաղաքացիները հեռուստացուց կդիտեն ոչ թե անալոգային, այլ արդեն թվային մոդելով: Արդյոք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր դեռ չունեն թվային հեռարձակման համար անհրաժեշտ սարքերը, կմնան առանց հեռուստացույցի տոներին: Այս կապակցությամբ` Henaran.am-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք մայրաքաղաքում և հատկապես մարզային հեռուստաընկերությունները պատրաստվում են անցնել թվային հեռարձակման:

Ալավերդիում գործող և Թումանյնաի տարածաշրջանում հասանելի «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն շտապում անցնել թվային մոդելի.  «Մինչև 2020 թ-ը մենք իրավունք էլ չունենք անցնելու թվային մոդելի»:

Սոս Սիրադեղյանի խոսքով՝ թվային հեռարձակման չեն անցի այնքան ժամանակ, քանի դեռ շուկայում Մուլտիպլեքսորներ չեն հայտնվել: «Բացի պետական հեռարձակողը, որ հիմա դաշտում կա, կարող է լինել նաև մասնավոր հեռարձակող, որ զուտ բիզնեսի կանոններով է աշխատելու և ապահովելու է թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան հեռուստաալիքների թվային եթերը: Այս Մուլտիպլեքսորների շուկա մտնելու դեպքում արդեն պետք է կա´մ անցնենք թվային հեռարձակման, կա´մ անալոգայինից էլ զրկվենք:

Մարտունիի Զանգակ հեռուստաընկերության համահինադիր Դավիթ Երանոսյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ վաղուց են թվային հեռարձակման անցել: « Մենք և՛ թվային հեռարձակում ենք ապահովում, և՛ անալոգային: Իսկ թե «Զանգակ» TV-ին ե՞րբ վերջնականապես անալոգային հեռուստահեռարձակումից կհրաժարվի, դեռ չեմ կարող ասել»:

Նշենք, որ անցնելով թվային հեռարձակման՝ մարզերում բնակվող քաղաքացիները բոլորովին նոր որակով կկարողանան դիտել 9, իսկ Արարատյան դաշտավայրին և Երևանին հարակից տարածքներում բնակվողները՝ 18 հեռուստաալիք:
Հավելենք, որ Երևանում թվային հեռարձակման ազդանշանն առայժմ փորձնական է․ համապատասխան սարք ունեցողները այն արդեն կարող են ընդունել, սակայն քչերը դեռ ունեն նման հնարավորություն։
«Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ անալոգային հեռարձակումը կանջատվի այն տարածքներում, որտեղ սարքերն արդեն բաժանված կլինեն։:Հիշեցնենք, երեկ կառավարությունը որոշում ընդունեց հիսուն հազար ընտանիքի անվճար սարքեր տրամադրելու մասին: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ