26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծնողները կայցելեն զորամասեր

Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան, երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:

 

Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները ծառայում են արդեն ավելի քան մեկ տարի: Նաև զեկուցվել է, որ ողջ ճանապարհի երկայնքով ավտոբուսներին կուղեկցեն Ճանապարհային ոստիկանության մեքենաները ու, բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուս ապահովվել է նաև մեկ բժշկով: Պատասխանատուները նշել են, որ ապահովված է նաև քաղաքացիների սնունդը:

 

Զեկույցն ընդունելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, շնորհավորել ծնողներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթել նրանց բարի երթ:

 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նման նախաձեռնության համար, ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին շնորհավորել են Տարոն Մարգարյանին տոնի առիթով և նկատել, որ նման նախաձեռնություններով հերթական անգամ փաստվում է, որ քաղաքային իշխանությունը իսկապես բարձր է գնահատում Հայոց բանակի դերն ու նշանակությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ