26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու. Հովիկ Աբրահամյան /վիդեո/

”Ես մեկ անգամ հստակ ուզում եմ արձանագրել` իրականությանը չի համապատասխանում, մենք շատ լավ հասկանում ենք ընտրական օրենսգիրքը, որևէ մի կետի խախտում ընտրությունների ընթացքում չենք ունենալու”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով լուրերը, որ ՀՀԿ-ն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին պարտադրում է ընտրել իրենց թեկնածուին:

”Ես բացառում եմ որևէ մեկ դեպք, որ կարող է քաղաքապետը, շտաբի պետը կամ մարզպետը խախտի օրենքը, մենք շատ խիստ ենք դրել և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրություններն անցնեն օրենքի կետին համահունչ”,-հավելեց Աբրահամյանը: Նա նաև նշեց, որ միայն իշխանության խնդիրը չէ արդար ընտրություններ անցկացնելը: “Իսկ այն մարդկանց, ովքեր փորձում են ի սկզբանե սևացնել կամ ցեխ շպրտել, չի հաջողվելու դա անել”:

Հարցին` ինչպես է գնահատում Սերժ Սարգսյանի քարոզարշավը, նրա շտաբի պետը պատասխանեց. ”Մենք մեր արված գործերի մասին ենք խոսում և մեր անելիքների:

Շատ լավ է ացնում, շատ անմիջական, մեր թեկնածուն անմիջապես շփվում է  ժողովրդի հետ և դահլիճային հանդիպումներ ենք ունենում, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենում հարցեր տալ թեկնածուին: Մեր ծրագիրը շատ հիմնավոր է և շատ կարևոր է, որ անհիմն ծրագիր չենք ներկայացրել”:

Հովիկ Աբրահամյանը չկանխատեսեց, թե քանի տոկոս ձայն կարող է ընտրություններին հավաքել Սերժ Սարգսյանը:  ”Ընտրությունների արդյունքը ցույց կտա”-ասաց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ