26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննիչն ու ոստիկանները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից

Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Այս մասին հայտնում է

Ժենյա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է նաև, որ նույն օրը հիշյալ քննիչի աշխատասենյակում ոստիկանության ծառայողները ցանկացել են հեռուստատեսային հաղորդման համար նկարահանել իրեն, ինչին ինքն ընդդիմացել է: Այդ պատճառով քննիչը և ոստիկանները հայհոյել են իրեն, իսկ մեկ այլ ոստիկան` բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Ժենյա Մ.-ի և Լիանա Ղ.-ի հաղորդումների հիման վրա՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ