27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նկարիչների կեցության հարցը լուրջ է. Կարեն Աղամյան /վիդեո/

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ 2015 թվականը բավականին հաջող տարի է եղել, քանի որ եղել են բբազմաթիվ ցուցահանդեսներ՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:

Աղամյանը նկատեց, որ բավականին շատ են արվեստասեր երիտասարդները և լուրջ արվեստի գործեր են ստեղծվում և պրոպգանդվում:

Բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ նկարիչների միության նախագահը խոսեց նաև նկարիչների միության խնդիրների մասին:

«Բոլորը ունեն խնդիրներ, խնդիրները հետևյալն են՝ նկարինչների կեցության հարցը շատ վատ է և միությունը չի կարողանում օգնել նկարիչներին այդ հարցը լուծելու համար: Նախկինում 2 հազար արվեստանոցներ են եղել, սակայն այս պահին կա մոտ 100 արվեստանոց: Հայաստանում արվեստանոցները տրվել են սեփականության իրավունքով , որոնք վաճառվել են նկարչի մահից հետո  նրա ընտանիքի կողմից, կամ հենց իր կողմից: Երիտասարդ նկարիչների արվեստանոցների հարցը այս պահին լուրջ խնդիր է»,-արձանագրեց Կարեն Աղամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ