26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր հնարավորություն հովանավոր պապաների համար

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է օրենսդրական նախագիծ, որն առաջարկում է 40 տոննայից ավելի բեռների տեղափոխումն արգելել, քանի որ ճանապարհներին զգալի վնաս է հասցնում, իսկ, ահա,  հատուկ թույլտվության տրամադրման համար վարորդներից պետք է գանձվի 100 հազար դրամի չափով պետական տուրք:

Հարցի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձգտում է բեռի քաշի վերահսկողություն անցկացնել ավտոմատ համակարգով, որի արժեքը կկազմի 25 հազարից մինչև 250 հազար ԱՄՆ դոլար: Նախագիծն իրականացնելու համար, սակայն բյուջեում գումաներ չեն նախատեսվել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեց աղքատ անեկդոտը, երբ մարդը կոճակը գտնում է և ասում` մնաց վերարկուն : Զոհրաբյանը հետաքրքվեց, թե արդյոք գիտեն` որտեղից են այդ ռեսուրսներն ու միջոցները գտնելու, ապա փաստեց, որ այս նախագծով հերթական անգամ տեղ է բացվում մանիպուլյացիաների, հովանավորչության, ամենաթողության, որովհետև գիտենք, թե ովքեր են մեծ բեռներ տեղափոխողների մեծ հովանավորները: Փոխնախարարի խոսքով՝ իրենք նպատակ ունեն ավտոմատացնել գործընթացը, որպեսզի մարդկային գործոնը հնարավորինս նվազի:

Առաքելյանը նշեց, որ միջոցներ հայթայթելու համար մտադիր են դիմել Ասիական բանկին, սակայն գումարներ գտնելու մասին կխոսվի այն ժամանակ, երբ նախագիծն ընդունվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ