27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դու ձուկ ու ես ջուր, հոգիս, առանց ջուր ձուկըն մեռանի». ԱԺ-ում սիրերգեր են միմյանց ձոնում

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց ասմունքի ժամը: Եթե երեկ ասմունքում էին պատգամավորներ Ռուզան Մուրադյանը և Զարուհի Փոստանջյանը, այսօր հերթը հասավ պատգամավոր Տաճատ Վարդապետյանինն և Հեղինե Բիշարյանինն էր:

Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը
Հեղինե Բիշարյանը, դիմելով հարակից զեկուցող Տաճատ Վարդապետյանին, ասաց.

«Իմանալով ձեր ստեղծագործական տաղանդը, պատասխանեք, մենք հաճախ օգտագործում ենք ինձանից հետո ջրհեղեղ, այս դեպքում մեր քաղաքականությունն այնպես է, որ մեզանից հետո՝ անապատ: Ինչպիսի ստեղծագործական մոտեցում կցուցաբերեք՝ այս խնդիրը ոչ սուր շեշտադրումներով առաջ տանելու»:

Ի պատասխան Տաճատ Վարդապետյանը հորդորեց. «Մի բան գիտեմ, մեզանից հետոն գալու է, բայց աղոթենք՝ թող ոչ ջրհեղեղ լինի, ոչ էլ անապատացում»: Ապա Բիշարյանը հիշեց Ֆրիկին՝ ոմանք բիզնեսի համար մեր ապագան են կործանում. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ մեկ չորքոտանի»:

«Ուզում եմ ասել՝ դու ձուկ ու ես ջուր, հոգի՛ս, առանց ջուր ձուկըն մեռանի»,-Վարդապետյանը շարունակեց Քուչակից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ