30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Աստծո հրաշքը չի կարող կանգ առնել. 5-ամյա Հայկի մոր բաց նամակը

Haik-Nersesyan

Սիրելի՛ հայրենակիցներ,

Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ  վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար:

Իմ մոտ էկլամպսիա էր, ճնշումս բարձրացել էր, այտուցվել էի, աչքերիս տեսողությունը կորել էր: Եվ պետք է արագ հղիության ընդհատում անեին, որ իմ կյանքը փրկեին: Քանի որ պտուղը մեծ էր, արհեստական ընդհատումն արեցին կեսարյան եղանակով: Պտուղը հանել գցել էին մի կողմ ու հանկարծ այդ 5.5 ամսականը լաց եղավ: Բոլորն ապշել էին։

Փոքրիկին անմիջապես տեղափոխում են Վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները օրեր շարունակ ինձ համոզում են, որ հրաժարվի երեխայից, որովհետև անհնար է, որ 600 գ քաշով, 5.5 ամսվա հղիության արդյունքում ծնված երեխան ապրի: Ես չեմ համաձայնվում:

Հայկն ապրում է: Ծնված օրից մինչեւ օրս նա համապատասխան ֆիզիոթերապևտիկ կուրսեր է անցնում: Շատ խնդիրներ արդեն հաղթահարվել են այս տարիների ընթացքում: Այժմ կարևորագույն խնդիրը մնում է կոնքազդրային մասի վիրահատության հարցը, որը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Վիրահատությունը նշանակված է 2016թ. մարտի 2-ին: Վիրահատության արժեքը 60.000 Եվրո է: Արդեն իսկ կլինիկայի հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 20.000 եվրո: Դիմում եմ բարի մարդկանց օգնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

VTB բանկում հաշվեհամար է բացվել իմ՝ Պայծառ Ներսեսյանիս անունով.

16046032978404 /դրամ/, 16046032978405 /դոլար/, 16046032978406 /եվրո/, 16046032978407 /ռուբլի/, ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:

Գումարը կարելի է փոխանցել նաև Indiegogo կայքի միջոցով՝https://www.indiegogo.com/projects/take-my-hand-and-help-me-walk#/

Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝  +37493 58 66 21 հեռախոսահամարով:

566e93384389b_medium

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ