24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արշալույսում հաղթեց՝ «ոչ»-ը և Զարզանդը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դեկտեմբերի 6-ին թեժ էր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ Արշալույսում նաև ՏԻՄ ընտրություններ էին:

Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը վերընտրվեց համայնքի ղեկավարի  պաշտոնում:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Արշալույում հաղթել է Զարզանդ Գրիգորյանը և Սահմանադրական «ոչ»-ը:

Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ Զարզանդ Գրիգորյանը ամենևին էլ գեներալի նախընտրած թեկնածուն չէ:

Henaran.am-ի հետ զրույցում Զարզանդ Գրիգորյանը փաստեց, որ եղել է այն, ինչը սպասելի էր.

« Մեկ շաբաթից եկեք ու կասեմ ամեն ինչ, հարցեր կտաք ու կստանաք պատասխաններ: Ամեն բան Ձեր աչքերով կտեսնեք ու Ձեր ականջներով կլսեք»:

Հիշեցնենք, գործող գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի դեմ առաջադրվել էր Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ Աշոտ Սարգսյանը, որը  ըստ շրջանառվող  լուրերի՝ գեներալ Մանվելի հովանավորյալն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ