26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրաքվեն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ. «Ազատ հասարակության ինստիտուտ»

Հանրաքվեն անցել է ԵԱՀԿ և ԵԽ նկատմամբ ՀՀ պարտավորությունների ու միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ. այս մասին ասվում է «Ազատ հասարակության ինստիտուտ»–ի հաղորդագրության մեջ։

«ԱՀԻ» ՀԿ-ն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին գրանցել էր 728 դիտորդ, որոնցից ՏԸՀ-ում և ԸԸՀ-ում մշտապես ներկա էին գտնվել 508-ը, իսկ մնացած դիտորդները ընդգրկված են եղել շրջիկ խմբերում ինչպես նաև փոխարինել են  մյուս դիտորդներին ընտրատեղամասերում ըստ նախօրոք կազմված գրաֆիկի:

«ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդները հիմնականում տեղակայված են եղել Երևան քաղաքի ընտրատեղամասերում, ինչպես նաև ՀՀ չորս  մարզերում և մարզկենտրոններում:

Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրատեղամասերում առկա մթնոլորտը, ընտրական հանձնաժողովի աշխատաոճը, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության և ձայների հաշվարկի օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացումը ինչպես նաև ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը: «ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների շրջիկ խմբերի կողմից դիտարկվել են նաև ընտրատեղամասերի հարակից տարածքներում տիրող իրավիճակը:

«ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների կողմից սահմանափակ թվով ընտրատեղամասերում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնք վկայում են, որ դեռ ամբողջությամբ չի արմատավորվել ընտրական բարձր մշակույթը և անթերի աշխատաոճը: Մտահոգիչ երևույթներից էին ընտրական ընթացակարգերի որոշակի հիմնականում տեխնիկական բնույթի խախտումները:

Այս ամենով հանդերձ  հարկ է նշել, որ արձանագրված թերությունները համատարած բնույթ չեն կրել: Դիտարկված տեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացները ճնշող մեծամասնությամբ անցել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, հիմնականում զուսպ և հավասարակշռված մթնոլորտում: Ինչպես նաև դիտարկված ընտրատեղամասերում հասարակական կարգի խախտման, ընտրողների կամքի վրա ներազդելու ակնառու դեպքեր չեն արձանագրվել:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքներն ու գնահատականները «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հայտարարում է՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցել է ԵԱՀԿ և Եվրախորհրդի նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների ու ժողովրդավարական քվեարկությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան ազատ, արդար և թափանցիկ: Մեր կողմից չեն արձանագրվել խախտումների այնպիսի դեպքեր, որոնք կարող էին ազդել կամ կանխորոշել քվեարկության, ձայների հաշվարկի և ընդհանուր առմամբ հանրաքվեի արդյունքների վրա:

Սահմանադրական փոփոխությունների թե կողմնակիցները և թե դեմ արտահայտվողները ակտիվ քարոզարշավ էին ծավալում: Հնարավորություն են ունեցել հանրությանը անարգել ներկայացնելու իրենց տեսակետները: Իշխանությունները ջանքեր են գործադրել քարոզարշավի համար անարգել մթնոլորտ ապահովելու համար: Հանրահավաքների, միավորումների և արտահայտման ազատությունը ճնշող մեծամասնությամբ հարգվել է: Պաշտոնական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ը մեծամասամբ արդարացի վերաբերմունք են դրսևորել կողմերի նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ