26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց խոստացված հանրահավաքը: Ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ դեկտեմբերի 7-ին ունենալու ենք «Նոր Հայաստան»։

«Ես պահանջում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հայ ժողովրդին ներկայացնեն պետական հեղաշրջման բոլոր ներկայացուցիչներին եւ ողջ օրենքով ենթարկեն պատասխանատվության։ Հերիք է խաղ անեք քաղաքացու հետ»,- նման կոչով նա դիմեց Գորիկ Հակոբյանին ու Վլադիմիր Գասպարյանին։

«Լցվեք հավատով, հույսով, սա ռոմանտիկա չէ, այլ մեր քաղաքացիական պարտքն է՝ հիմա, կամ երբեք։ Սարգսյանից մինչեւ ինձ բոլորս պատասխանատվություն պետք է կրենք, բայց հիմա հերթը ՀՀԿ-ինն է»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ