26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի’ ներվայնացեք … ՀԱԿ-ը կենդանության նշաններ է անում /ֆոտո, վիդեո/

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքողների թիվը բավականին քիչ էր, մոտ 20-30 հոգի: Նրանք բողոքում են վճռի դեմ, որով մեղավոր են ճանաչել ՀԱԿ 4 ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը: Հիշեցնենք, վերջիններս դատապարտված են ազատազրկման: Այժմ վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ ատյանում:

 “Պետք չի նրանց դատել, անմեղ են այդ երեխեքը”,-ասաց ակցիայի մասնակիցներից Վազգեն Մկրտչյանը: ”Կարելի էր նրանց մի փոքր նկատողություն տալ ու անցնել, տուգանեին, բայց ո՞վ ա տեսել 45 կիլիոյանոց անձնավորությունը երկու սպեցի տապալի գետնին, հնարավոր բան չի”,-շարունակեց նա:

Ակցիայի մասնակիցների հետ էին ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը: 

”Սա նոր տարվա տոներից հետո մեր առաջին հանդիպումն է”,-ասաց Զուրաբյանը` կոչ անելով ու զգուշացնելով, որ ՀԱԿ-ը սկսում է  իր պայքարը` ժողովրդավարության հաստատման համար: Պատգամավորները միացան ակտիվիստների պահանջներին, ապա ներկայացրին իրենց տեսակետները` նախագահական ընտրությունների հետ կապված:

”Այսօր արդեն կարելի է համարել, որ նախագահական ընտրությունները Հայաստանում այլևս տապալված են, դա է պատճառը, որ այսօր հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին պայքարից”,-ասաց Զուրաբյանը և ցանկանում էր շարունակել իր խոսքը, երբ նրան զուգընթաց սկսեց խոսել մի տղամարդ, ով իրեն ներկայացնում էր որպես ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հարազատը:

Զուրաբյանը մոտեցավ ոստիկաններին ու խնդրեց հեռացնել այդ մարդուն տարածքից, ապա շարունակեց իր խոսքը. ” Հերթական անգամ սկսում են խոսել, որ Կոնգրեսը ճգնաժամի մեջ է: Այսպիսի երևույթին մենք ծանոթ ենք, Կոնգրեսը փորձել են թաղել 2008, 2009 թվականներին, ցանկացած շարժում ունի վայրիվերումներ, վատ ժամանակաշրջաններ, բայց մենք արդեն վաղուց կոփված ենք:

Մի’ ներվայանցեք, մի’ քիչ լռեք, սթափվեք, որովհետև այս դիմադրության շարժումը շարունակվելու է”: Արամ Մանուկյանը ևս ելույթ ունեցավ ու նշեց, որ իրենք մարտի մեկին հավաքվելու են Ազատության հրապարակում, իսկ յուրաքանչյուր ուրբաթ մեկ ժամ ակցիա են անելու Դատախազության դիմաց: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ