26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխվարչապետը «Ղարաբաղ կարպետ»-ի համար գումարներ է որոնում Գերմանիայում

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանն առաջին անգամ աշխատանքային այցով օրերս Գերմանիայում էր: Նոյեմբերի 30-ին նախ Բեռլինում հանդիպեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, ապա ուղևորվեց Քյոլն:

Դեկտեմբերի 1-ից 3-ը Քյոլնի հայ համայնքի և գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) հետ հանդիպման ընթացքում խոսել են Արցախին վերաբերող մի շարք թեմաների շուրջ :

«Պարոն Աղաբեկյանը ցանկացավ համայնքին ներկայացնել Արցախի վերջին զարգացումները, տնտեսական համակարգը և արդի խնդիրները: Սփյուռքում համայնքների հետ աշխատելու փորձ նա ունի, բայց Գերմանիայի համայնքների հետ դեռ չէր աշխատել, դրա համար ընտրեցինք առաջնորդարանը: Հանդիպեցինք առաջնորդի հետ, համայնքի, կենտրոնական խորհրդի անդամների հետ (ի դեպ ԳԿԽ խորհրդի նոր վարչությունը երկու շաբաթ առաջ ընտրվեց Ժակլին Խաչատուրյանի նախագահությամբ):

Կողմերը քննարկեցին այն ոլորտները, որոնցում հնարավոր է համագործակցությունը: Փոխվարչապետը ներկայացրեց փոքր տնտեսական ծրագրեր Արցախում` ակնկալելով հետագա համագործակցություն: Նրա այցի նպատակը չէր, որ գար ու հիմա «այո» կամ «ոչ» պատասխանը լսեր, այլ` ծրագրերին ծանոթացներ, որ հետո համայնքն ինքն իր մեջ որոշի, թե ինչպես է համագործակցելու 2016-17 թվականներին»,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

«Մենք առանձնազրույց ունեցանք պարոն Աղաբեկյանի հետ և տարբեր հիմնախնդիրներ առանձնացրեցինք հետագա համագործակցության համար թե ներդրումային, թե առևտրային դաշտերում: Մենք պետք է շարունակենք մեր գործը, որ կարողանանք ԼՂՀ զարգացման հարցում մեր ներդրումն ունենալ»,- հավաստիացրեց ԳԿԽ խորհրդի նորընտիր քարտուղար պարոն Սամվել Լուլուկյանը:

ԼՂՀ փոխվարչապետը ներկայացրել է նաև «Ղարաբաղ կարպետ» ծրագիրը: Խնդիրը կայանում է նրանում, որ դրանք արտադրվում են Արցախում և ապրանքի համար պետք է շուկա գտնել նաև Հայաստանի տարածքից դուրս: Գորգերը ենթակա են վաճառքի «Հայկական գորգեր»` «Armenian carpets» անվանումով:

Այս հարցում Քյոլնի համայնքն իր նախնական աջակցության համաձայնությունը տվել է. «Խոստացան, որ դրանով կզբաղվեն, այնտեղ կարպետներ թողեցինք, մի քանիսն էլ ես Բեռլին բերեցի: Սա առաջին քայլն է, տեսնենք, թե հետո ինչ կլինի: Պետության համար ամենակարևորը կանանց երկարատև աշխատանքով ապահովելն է: Մոտ երկու հարյուր կին հիմա գորգ են գործում, սկսած 2003-ից: Որ մարդիկ իրենց գյուղերում ապրեն ու աշխատեն: Հուսանք քայլ առ քայլ հայկական գորգը իր շուկան կգտնի»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Գայանե Առաքելյան` Բեռլինից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ